Հուլիսի 1-ից Եվրոպական Միության խորհրդում նախագահությունը, ընդունված վեցամսյա ռոտացիայի սկզբունքի համաձայն, անցել է Սլովակիային, հայտնում է    BBC-ն: 

Սլովակիան, որը ԵՄ-ին է միացել միայն 2004 թվականին, առաջին անգամ է կատարում  այդ լիազորությունները:

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտնել է, որ կպնդի, որ փոփոխվի համաեվրոպական քաղաքականության վեկտորը շատ ուղղություններով, որոնք այժմ, իր հայացքով, անարդյունավետորեն են լուծվում: 

Նախ եւ առաջ դա վերաբերում է միգրանտների խնդրին:

«Եվրոպայի ապագայի մասին հիմնարար որոշումները չեն կարող հիմնվել միության մեկ կամ երկու անդամի կամ դրա հիմնադիր երկրների որոշման վրա», - կարծում է Ֆիցոն:

Անցյալ տարի Սլովակիայի ղեկավարությունը հրաժարվել է մասնակցել Եվրամիության երկրներից յուրաքանչյուրին քվոտաների համաձայն փախստականներ բաշխելու պլանին: