Ավստրիայի Սահմանադրական դատարանը չեղարկել է մայիսի 22-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, հայտնում է Reuters–ը։

Հաղորդվում է, որ հիմա երկրում կայանալու են կրկնակի ընտրություններ։

Հունիսի սկզբին Ավստրիայի աջակողմյան կուսակցությունը վիճարկել էր նախագահական ընտրությունների արդյունքները։ Իրադարձությունների նման զարգացումը կարող է հանգեցնել երկրում սահմանադրական ճգնաժամի։

Ընտրություններում Ավստրիայի ազատության կուսակցության թեկնածու Նորբերթ Հոֆերը «Կանաչների» կուսակցության առաջնորդ, ընտրությունների հաղթող Վան դեր Բելլենին զիջել էր 1 տոկոսից էլ պակաս ձայն։

Ընտրությունների առաջին փուլում Հոֆերը հավաքել էր 35 տոկոս, Վան դեր Բելլենը՝ 21 տոկոս։