Երեւանի Հույսի Ավան 2-րդ թաղամասում հունիսի 30-ին տեղի  ունեցած վիճաբանության ժամանակ    16-ամյա Հայկ Ասիրյանին եւ 28-ամյա Անդրանիկ Ասիրյանին դանակահարելու մեջ կասկածվող 26-ամյա Ռոբերտ Սահակյանը մի քանի անգամ ազատազրկված է եղել: NEWS.am-ի հետ զրույցում  Ռոբերտը թաղամասում հաճախ է վիճաբանություններ սարքել եւ ընկել տարբեր պատմությունների մեջ:

Ռոբերս Սահակյանը ամուսնացած է, շուտով կծնվի նրա առաջնեկը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ   Երեւանի Հույսի Ավան 2-րդ թաղամասում գիշերը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարության հետեւանքով մահացել է 16-ամյա Հայկ Ասիրյանը:  Կտրած-ծակած վերքերով Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն  են տեղափոխվել 16-ամյա Հայկ Ասիրյանը, նրա եղբայր 28-ամյա Անդրանիկ Ասիրյանը եւ 26-ամյա Ռոբերտ Սահակյանը: Պրազվել է, որ Հայկին եւ Անդրանիկին իր դանակով հարվածել է Ռոբերտ Սահակյանը:

Ռոբերտ Սահակյանը ձերբակալվել է, հանցագործության գործիք դանակն առգրավվել է: