Օրերս ուշագրավ  դեպք է տեղի ունեցել Երեւանի ռեստորաններից մեկում: Անհայտ անձը զանգահարել է  իրավապահ մարմիններին ու հայտնել, որ  ռեստորանի հանդիսության սրահում հարսանիքի ժամանակ պայթյուն է լինելու։ Համապատասխան միջոցառումներ  ձեռնարկելուց հետո պարզվել է, որ կեղծ ահազանգ է եղել։ Ահազանգողի  ինքնությունը չի պարզվել։ Մեր տեղեկություններով՝ ահազանգը «Անուշիկ» ռեստորանին է վերաբերել։