Հոկտեմբերի 6-12-ը Հայաստանի «Նկարիչների տանը» Սլովենիայի 19-20-րդ դարերի ճարտարապետությանը նվիրված ցուցահանդես է բացվելու: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեց Հայաստանում Սլովենիայի պատվո հյուպատոս Ռուբեն Աստվածատրյանը, սլովեն ճարտարապետները զգալի ներդրում են ունեցել եվրոպական ճարտարապետությունում, սակայն նրանց անունները քիչ են հայտնի Հաաստանում։
«Ցուցահանդեսում ներկայացվելու է սլովենական ճարտարապետության երեք փուլերը, այդ թվում նաեւ վերջին՝ անկախ Սլովենիայի շրջանը»,- նշեց հյուպատոսը։
Տեղեկացնենք, որ հոկտեմբերին նախատեսված է Սլովենիայի նախագահ Դանիլո Թյուրքի այցը Հայաստան։





























