Երեւանի Կիեւյան կամրջի տակ այսօր՝ հուլիսի 1-ին, հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի: Այս մասին NEWS.am-ին ասացին ոստիկանությունից: Այս պահին տեղում աշխատում են քննիչները:

Ըստ նախնական տեղեկությունների, երիտասարդը նետվել է Կիեւյան կամրջից:

Երիտասարդի ինքնությունը ճշտվում է:

Լուսանկարը՝  shamshyan.com-ի