Թուրքիայի քաղավիացիան հայտնել է, որ ՌԴ–ի հետ հարաբերությունների կարգավորման հայտարարություններից հետո հավանության է արժանացել ՌԴ–ից Թուրքիա չարթերային թռիչքները։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի քաղավիացիայի հայտարարության մեջ նշվել է, թե ՌԴ–ից ստացվել է 17 չարթերային թռիչքներ սկսած հուլիսի 7–ից, որոնք իրենք հաստատել են։

Նշենք, որ Սիրիայում թուրքական օդուժի կողմից ռուսական օդանավը խոցելուց հետո  ՌԴ–ն արգելել էր  չարթերային թռիչքները դեպի Թուրքիա։