ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արդեն մշակել է օրենսդրական նախագիծ զոհված զինծառայողների ընտանիքների համար կայուն եկամուտի աղբյուր ստեղծելու վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ին ասաց Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

«Նախագիծն առաջիկա կոմիտեներում կքննարկվի եւ կներկայացվի լիագումար նիստին»,- ասաց նա:

Նշենք, որ ապրիլի 15-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանն էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել էր զոհված զինծառայողների ընտանիքների համար կայուն եկամուտի աղբյուր ստեղծել՝ հնարավորինս սեղմ ժամկետում կառավարություն ներկայացնելով համապարփակ առաջարկություն՝ նշելով նաեւ ֆինանսավորման աղբյուրները: