«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները ստանձնել են Բանգլադեշի մայրաքաղաքի ռեստորաններից մեկում մարդկանց պատանդառելու պատասխանատվությունը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով BNO News-ը:

Dhaka Tribune-ի փոխանցմամբ, զինյալների հետ փոխհրաձգության հետեւանքով երկու ոստիկան է զոհվել:

Հիշեցնենք, որ զինված անձինք հարձակվել են Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի դիվանագիտական թաղամասի Holey Artisan Bakery ռեստորանի վրա: Զինյալները 20 մարդու են պատանդառել, որոնց թվում նաեւ օտարերկրացիներ կան:

Times of India-ն հաղորդում է 35 վիրավորի մասին: Ոստիկանությունը հաստատել է, որ պատանդների թվում օտարերկրացիներ կան: Չճշտված տեղեկությունների համաձայն, զինյալների ձեռքում առնվազն 12 օտարերկրացի կա, այդ թվում՝ Իտալիայի, Արգենտինայի, Հնդկաստանի քաղաքացիներ: