Սիրիայում ահաբեկիչներին Միջերկրական ծովից հարված հասցնելու համար 2016-ի հոկտեմբերից մինչեւ 2017-ի հունվար կօգտագործվի տախտակամածային ավիացիան «Ծովակալ Կուզնեցով» հածանավից, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Մոսկվայում ռազմադիվանագիտական աղբյուրին:
«Գլխավոր շտաբն արդեն նախապատրաստել է Սիրիայի Արաբական Հանրապետության ահաբեկչական խմբավորումներին հարված հասցնելու գործում խառը ավիաթեւի տախտակամածային օդաչուների մասնակցության պլանը, դրա նպատակն է անձնակազմերին ավիակրի տախտակամածից երկրային թիրախներ խոցելու մարտական թռիչքների իրականացման պրակտիկա տալ», - ասել է նա:
Աղբյուրը նշել է, որ Խմեյմիմ բազայի ավիացիոն խմբավորման օդաչուները եւ տախտակամածային ավիացիան կփոխգործակցեն իրար հետ: Ինքը` նավը կգտնվի Սիրիայի ափերի մոտ:





























