Ռուսաստանը հսկայական ջանքեր է գործադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար: Այդ մասին Երեւանում լրագրողներին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Զախարովայի խոսքով, այս պահին Հայաստանն ու հայ ժողովուրդը շատ հրատապ խնդիր ունեն՝ ղարաբաղյան կարգավորումը:

Հենց այդ պատճառով էլ ՀԱՊԿ ԱԳՆԽ շրջանակում Սերգեյ Լավրովը երկկողմանի հանդիպումներ է անցկացնում, հենց դրա համար էլ մենք հսկայական ջանքեր ենք գործադրում, որպեսզի կարգավորումը հաջողության հանգեցնի»,-- հավելել է նա՝ նշելով, որ խոսքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում Ռուսաստանի միջնորդական դերի մասին է: