Հուլիսի 1-ին, ժամը 14.25-ին, 16-ամյա տղայից  ոստիկանության Գավառի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց տան դիմացի բնակարանից գողություն է կատարվում:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին  69-ամյա Հրանտ Շ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.00-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձինք մուտքի դռան փականը կոտրելով մտել են իր որդու  բնակարան եւ գողացել մեկ  ոսկյա ականջող ու մեկ ոսկյա մատանի:

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Գավառի բաժնի եւ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ծառայողների համատեղ գործողությունների շնորհիվ, պարզվել է, որ հուլիսի 1-ին, ժամը 12.00-ից 15.00-ն ընկած ժամանակահատվածում, 27-ամյա Հրաչյա Մ.-ն, 27-ամյա Արման Ս.-ն, 39-ամյա Սասուն Մ.-ն եւ 30-ամյա Վազգեն Մ.-ն օգտվելով բնակարանատերերի բացակայությունից, մուտքի դռան փականը կոտրելով, մտել են բնակարան եւ գողացել են մեկական  ոսկյա ականջող եւ մատանի:

Հրաչյա Մ.-ն, Արման Ս.-ն, Սասուն Մ.-ն եւ Վազգեն Մ.-ն ձերբակալված են:

Գողոնն առգրավված է:

Քննությունը շարունակվում է: