Լարսի սահմանային անցակետն այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 17:00-ից փորձնական կբացվի 4x4 թեթեւ մարդատար մեքենաների համար: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունից:
«Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությանը հայտնեցին, որ այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 17։00-ից Լարսի սահմանային անցակետը փորձնական կբացվի 4x4 թեթեւ մարդատար մեքենաների համար։
Այսօր երեկոյան կամ վաղն առավոտյան տեղեկություն կտրամադրվի նաեւ Լարսի ճանապարհով այլ տիպի մեքենաների (նաեւ ծանրաքարշ) երթեւեկության հնարավորության մասին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Վերին Լարս անցակետը փակվել է սելավաջրերի հետեւանքով Ռազմավրացական ճանապարհի մի հատվածի փլվելու պատճառով: Վրաստանն ու Հայաստանը հիմա զրկված են Ռուսաստանի հետ ցամաքային կապից:




























