Արագածոտնի մարզի Թթուջուր համայնքում հուլիսի 3-ին կայացած ընտրություններում հաղթել է անկուսակցական Զոհրակ Ասլանյանը:
ԿԸՀ-ից տեղեկանում ենք, որ Ասլանյանը ստացել է 108 ձայն:
Նշենք, որ ընտրություններին առաջադրվել էր 4 թեկնածու: Նրանցից երեքն անկուսակցական են՝ Գագիկ Ոսկանյան, Վիգեն Գրիգորյան եւ Զոհրակ Ասլանյան: Գագիկ Ոսկանյանը շինարար է, իսկ մյուս երկուսը չեն աշխատում: 4-րդ թեկնածուն՝ Արսեն Սահակյանը, առաջադրվել էր «Հանրապետական» կուսակցության կողմից. Արսեն Սահակյանը գյուղապետարանի աշխատակազմի ղեկավարն է:
Նշենք, որ Թթուջուրն ունի 264 ընտրող, նախկին գյուղապետ Գրիգոր Ասլանյանի լիազորությունները դադարեցվել են՝ նրա հրաժարականի հիման վրա առողջական վիճակի վատթարացման հիմնավորմամբ:





























