Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միավորում հասարակական կազմակերպության (ՇԱԳԱՄ) վարչության անդամ Պավլիկ Մանուկյանի եղբայրը՝ Թաթուլ Մանուկյանն այսօր՝ հուլիսի 4-ին, երկու ամսվով կալանավորվել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Թաթուլ Մանուկյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանից:

Փաստաբանը նշեց, որ Թաթուլ Մանուկյանի տունը խուզարկել եւ փամփուշտներ էին հայտնաբերել կալանավորված Ժիրայր Սեֆիլյանի քրեական գործի շրջանակում, սակայն, գործը առանձնացվել է, նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 237-րդ հոդվածի 1-ին մասով՝ Զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի եւ պայթուցիկ սարքերի պահպանության պարտականությունը ոչ պատշաճ կատարելը կամ չկատարելը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 1-ին ձերբակալվել է Թաթուլ Մանուկյանը: