Հույս ունեմ, որ տարվա ընթացքում կհաջողվի Լեռնայի Ղարաբաղի հակամարտության կարգավորումը շարժել մեռյալ կետից: Այդ մասին հայտնել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրացիայի եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Կուզեի հուսալ, որ տեսանելի ապագայում, գուցե ընթացիկ տարվա ընթացքում կարող են նշանակալի քայլեր նախապատրաստվել, որպեսզի ղարաբաղյան կարգավորման այդ արյունահոսող թղթապանակը մեռյալ կետից շարժվի» , — ասել է նա:





























