Սաուդյան Արաբիայի արեւելյան Էլ Քաթիֆ քաղաքում երկու պայթյուն է որոտացել: Ականատեսների խոսքով, պայթյունի վայրում մարդկային մարմնի մնացորդներ կան: Այս մասին գրում է Reuters-ը:

Էլ Քաթիֆում բնակվում է սաուդյան թագավորության շիա փոքրամասնությունը: Մզկիթի հարեւանությամբ կայանված ավտոմեքենա է պայթել, ինչին եւս մեկ պայթյուն է հետեւել:

Ականատեսների պնդմամբ, պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը: