Սաուդյան Արաբիայի արեւմուտքում՝ Մեդինայում Մարգարեի մզկիթի հարեւանությամբ պայթյուն է որոտացել: Արաբական մի շարք լրատվամիջոցներ հաղորդել են ահաբեկչության մասին, բայց այդ վարկածը պաշտոնապես չի հաստատվել:

Պայթյունի պատճառների մասին տեղեկությունները հակասական են: Մասնավորապես, «Ալ Արաբիա» հեռուստաալիքը հաղորդում է, որ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, մզկիթ մտնելիս, սակայն որոշ լրատվամիջոցներ հակված են վարկածին, որ պատճառը մեքենաներից մեկում բռնկված հրդեհն է:

Զոհերի եւ տուժածների մասին տեղեկություններ դեռեւս չկան: Համացանցում պայթյունի կադրեր են հրապարակվել: