ՌԴ ԱԴԾ աշխատակիցները մի շարք նյութեր են առգրավել «Էխո Մոսկվի» ռադիոկայանում: Դա պայմանավորված է ռադիոկայանի կայքում հրապարակախոս Անդրեյ Պիոնտկովսկու հոդվածի հրապարակման փաստով քրեական գործի հետաքննությամբ:
Խմբագրություն էր եկել հինգ մարդուց բաղկացած մի խումբ՝ այդ թվում հատուկ կարեւոր գործերով քննիչը: «Էխո Մոսկվի» ռադիոկայանի մի քանի աշխատակից հարցաքննման համար ծանուցագիր է ստացել:
ԱԴԾ գործողությունները չեն ադրադարձել ռադիոկայանի հեռարձակման վրա, հայտնում է ռադիոկայանի կայքը:
Подробности прихода ФСБ на Эхо pic.twitter.com/zL9RoIYbXg
— Алексей Венедиктов (@aavst) July 5, 2016





























