Անկարան  իրավունք կստանա փող փոխանցել Գազայի հատվածում գտնվող բանկեր: Այդ մասին ասված է իսրայելաթուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ համաձայնագրերում: Միաժամանակ բանկերի ցուցակը պետք է հավանության արժանանա Իսրայելի եւ Պաղեստինի կողմից: Իսրայելի եւ Թուրքիայի արտգործնախարարների կողմից ստորագրված համաձայնագրի մանրամասներն է մեջբերում  «Իններորդ ալիքը»` վկայակոչելով Walla պորտալին:

Բացի այդ, Իսրայելը պարտավորվել է   20 մլն ԱՄՆ-ի դոլար վճարել «Մավի Մարմարայում» զոհվածներին` իսրայելցի զինվորականների հանդեպ դատական պահանջներից հրաժարվելու դիմաց: Իսրայելը համաձայնել է նաեւ Թուրքիայից Գազայի հատված հասցնել  10 հազար տ մարդասիրական բեռներ (պայմանով, որ Աշդոդի նավահանգստում դրանք կստուգվեն): Անկարան իր հերթին պարտավորվել է դատական կարգով հետապնդել իսրայելցի զինվորականներին, որոնք մասնակցել են  «Մավի Մարմարայի» գրոհին: