Թուրքիայում Գիրեսուն նահանգում հուլիսի 5-ին ռազմական ուղղաթիռ է կործանվել, որում բարձրաստիճան զինվորականներ են եղել:
Doğan News Agency-ի փոխանցմամբ, ուղղաթիռում 11 զինվորական է եղել, այդ թվում՝ ժանդարմերիայի հրամանատար, մեկ գնդապետ եւ երկու մայոր:
Աղետի պատճառները հայտնի չեն: Որոնողական եւ փրկարարական աշխատանքներ են տարվում:





























