Իսրայելի Կնեսետի որոշումը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը Կրթության հանձնախմբին ուղարկելու մասին նշանակում է «քնեցնել» հարցը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանագետ հայր Կորյունը:
«Իսրայելն այժմ փորձում է լավացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, դա է պատճառը, որ Կնեսետում հարցը չքննարկվեց: Կարծում եմ՝ Կնեսետը ցանկանում է քնեցնելը հարցը, ինչպես անցած տարի եղավ, երբ հանձնաժողովի նախագահը կոնկրետ առաջարկներ էր ներկայացրել Իսրայելի կառավարությանը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ կրթության նախարարությանը՝ ցեղասպանության նյութը ներառել դասավանդման ծրագրում: Սակայն, Կնեսետն այսօր քննարկեց, սակայն քվեարկության չդրեց»,- ասաց հայր Կորյունը:
Հիշեցնենք, որ հուլիսի 5-ին սպասվում էր, որ Իսրայելը քվեարկության դնի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:





























