Երեւանում մեկնարկել է «1000+1 դիտահոր» նախագիծը, որի շրջանակում նկարազարդվելու են մայրաքաղաքի դիտահորերը:
Նախագծի հեղինակներն են ImYerevan.com պորտալը և Քաղաքային ինկուբատոր Երևան 2.0-ն: Նրանք նպատակ ունեն գեղեցկացնել մայրաքաղաքը՝ այն առավել հետաքրքիր ու գրավիչ դարձնելով զբոսաշրջիկների համար:
Դիտահորերը զարդարվելու են 4 տարբեր ոճերով:
1. Պատմական՝ հին մետաղադրամների նման կամ օգտագործելով հայկական զարդանախշերը:
2. Ժամանակակից արվեստ՝ նկարազարդում և գրաֆիկական դիզայն:
3 Նավիգացիոն՝ մայրաքաղաքում հայտնի ու հետաքրքիր վայրեր ճանապարհների նշումներով։
4. Կրթական՝ հետաքրքիր փաստեր, արտահայտություններ կամ մեջբերում հայտնի հայերից:
Նշենք, որ նկարազարդված առաջին դիտահորը, որը գտնվում է Ազատության հրապարակում, նվիրվել է Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետին:





























