Հուլիսի 5-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Երեւանի Տիգրան Մեծի պողոտայից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 28-ամյա Գոռ Պ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա նույն օրը, ժամը 15.25-ին, Տիգրան Մեծի պողոտայի 10 հասցեում գործող  սուպերմարկետի մոտ 38-ամյա Մելինե Կ.-ի պայուսակից բացահայտ հափշտակել է դրամապանակը եւ փորձել դիմել փախուստի, սակայն բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:

Կատարվում է հետաքննություն: