Հուլիսի 5-ին, ժամը 18.00-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բագրատունյաց փողոցի թիվ 19 շենքի բակում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Նույն օրը, ժամը 13.20-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Շերամի եւ Տիչինայի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 67-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























