Ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ մեղադրվող, կալանավորված  ազատամարտիկ Ստեփան Ստեփանյանին (Ռեմբո) այսօր՝ հուլիսի 6-ին, ազատ են արձակել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը:

Նա նշեց, որ  պարզվել է, որ Ստեփան Ստեփանյանը առաջադրված մեղադրանքում մեղավոր չէ եւ նրան դատարանի դահլիճից ազատ են արձակել:

Նա նշեց, որ  դեռ չի հանդիպել ազատամարտիկի հետ, գիտի, որ Ստեփան Ստեփանյանն ունի առողջական խնդիրներ եւ պետք է բուժման կուրս անցնի, վաղը նրանք պատրաստվում են հանդիպել եւ զրուցել:

Հիշեցնենք, որ Ստեփան Ստեփանյանը ապօրինի զենք, զինամթերք պահելու կասկածանքով կալանավորվել էր փետրվարի 21-ին: