Վանաձորում քաղաքապետի ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության  համամասնական ցուցակը գլխավորելու է կուսակցության ղեկավար, պատգամավոր Էդմոն Մարուքյանի եղբայրը՝ Քրիստ Մարուքյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում  հայտնեցին կուսակցությունից։ Քիչ առաջ Վանաձորում ավարտվել է կուսակցության նիստը, որի ժամանակ նման որոշում է կայացել։

Քրիստ Մարուքյանը  «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի Վանաձորի մասնաճյուղի ղեկավարն է:  2012թ.քաղաքապետի  ընտրությունների  ժամանակ էլ  Մարուքյանի անունը շրջանառվեց, սակայն չառաջադրվեց։

Նախնական տեղեկություններով՝ Վանաձորում ընտրությունները հոկտեմբերի 2-ին են լինելու։

Նշենք, որ ՀՀԿ-ի ցուցակը գլխավորելու է Վանաձորի նոտար Մամիկոն Ասլանյանը։