Թուրքական իշխանություններն ԻՊ-ի եւ Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության հետ կապ ունեցող երկու կասկածյալի որոնում, որոնք թաքնվում են Սիրիայի հետ սահմանին: Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցներին:
Տեղեկությունների համաձայն, կասկածյալները ծնունդով Դաղստանից են: Նշվում է, որ թուրքական ուժայինները ջանքեր են գործադրում՝ նրանց փախուստը Սիրիա կանխելու համար:
Ստամբուլի օդանավակայանում ահաբեկչության կազմակերպման կասկածանքով արդեն 30 մարդ է ձերբակալվել: Նրանց թվում ծնունդով Ռուսաստանից, Ուզբեկստանից եւ Ղրղզստանից անձինք կան:





























