Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 6-ին, ժամը 10.48-ին ահազանգ է ստացվել, որ Պուշկինի փողոցի թիվ 70 հասցեում գտնվող Հակոբ Կոջոյան պատկերասրահի մոտակայքում ծառն ընկել է եւ փակել մուտքի ճանապարհը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «Կենտրոն» կանաչապատման ծառայության աշխատակիցների հետ համատեղ հեռացրել են ծառը մուտքի մոտից: