Բուենոս Այրեսում մեկնարկել է նախկին նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշների՝ արտարժույթով ֆյուչերսային գործարքների գործով դատավարությունը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով արգենտինական լրատվամիջոցները:

Մայիսին դատավոր Կաուդիո Բոնադիոն գործ էր հարուցել Քիրշների, ինչպես նաեւ էկոնոմիկայի նախկին նախարար Աքսել Կիսիլյոֆի եւ երկրի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Ալեխանդրո Վանոլիի դեմ:

Դատավորի կարծիքով, արտարժույթով ֆյուչերսային գործարքները զգալի վնաս են հասցրել պետությանը: Մեղադրյալներից յուրաքանչյուր գույքի նկատմամբ 1 մլն դոլարի չափով կալանք է սահմանվել: