Անկարան մտադիր է առաջիկայում աշխատանքային խումբ ուղարկել Եգիպտոս՝ հարաբերությունները կարգավորելու համար: Anadolu-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության փոխնախագահ Շաբան Դիշլին:
«Տա Աստված, որ Եգիպտոսի հետ հարաբերությունները կարգավորվեն»,- ասել է Դիշլին՝ հավելելով, որ «մենք պետք է դադարեցնենք Սիրիայում արյունահեղությունը, որպեսզի թուլացնենք լարվածությունը տարածաշրջանում»:
Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Կահիրեի հետ հարաբերությունների կարգավորումն անհնար է՝ հաշվի առնելով «ռեպրեսիվ եգիպտական ռեժիմի» առկայությունը:





























