Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղում այսօր՝ հուլիսի 6-ին, տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով գյուղի փողոցներից մեկը ամբողջությամբ ծածկվել է ջրով: NEWS.am-ի հետ զրույցում Երվանդաշատի գյուղապետը նշեց, որ ջուրը լցվել է այդ փողոցում գտնվող ավտոտնակները, տները, նկուղներն ու ցանքատարածությունները։

«Ջուրը, առաջացած սելավը գյուղի մեկ փողոցով է հոսել, լցվել  էդ փողոցում գտնվող գարաժները, գոմերը, ցանքատարածությունները: Այսօր չենք կարող վնասների չափը հաշվել, վաղը կհաշվենք»,- ասաց գյուղապետը: