Երեւանի Սարալանջի փողոցի եւ Ազատության պողոտայի խաչմերուկում այսօր՝ հուլիսի 7-ին, տեղի է ունեցել ավտովթար, որի հետեւանքով 34-ամյա վարորդը տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

 Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԻն մամուլի ծառայությունից, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է, ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը։ Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ուղղել են «Mitsubishi» մակնիշի 723 LT 61 պետհամարանիշով ավտոմեքենան: