Երեւանի բնակարաններից մեկում այսօր՝ հուլիսի 7-ին, հրդեհ է բռնկվել: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Ըստ ԱԻՆ հաղորդագրության՝ ժամը 12.53-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Ս. Տարոնցի փողոցի թիվ 5 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բնակարանում այրվում է 5 կգ-նոց գազի բալոն: Հրդեհը մարվել է ժամը 13.08-ին: