Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռ չի որոշել, թե ում թեկնածությունն է առաջադրելու Գյումրիի քաղաքապետի պաշտոնում: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Տարածքային եւ մարզային կառույցը որոշում չի կայացրել՝ երբ կլինի, կասենք»,- նշեց նա:
Նշենք, որ Վանաձորի քաղաքապետի ընտրություններին Հայաստանի հանրապետական կուսակցությունը առաջադրել է ՀՀ նոտարական պալատի նախկին նախագահ, Վանաձորի նոտար Մամիկոն Ասլանյանի թեկնածությունը:





























