Littleover Lodge Hotel հյուրանոցի 30-ամյա շեֆ-խոհարար Ալեքս Լամբերտին ազատել են աշխատանքից, երբ սոցցանցերից մեկում խոստովանել է, որ բուսակերներին մսով է կերակրել:

Ըստ Informing-ի, տղամարդը նման խոստովանություն է արել Instagram-ում օգտատերերից մեկի հետ վեճից հետ: Դրանից անմիջապես հետո հաստատության բողոքի գիրքը հեղեղվել է դժգոհություններով:

Հյուրանոցի ղեկավարությունը նախ ստուգումներ է անցկացրել եւ կարգապահական միջոցներ ձեռնարկել, իսկ հետո որոշել է աշխատանքից ազատել խոհարարին, չնայած ապացույցներ չեն հայտնաբերվել, որ նա խախտել է վեգանների իրավունքները:

Իսկ Ալեքս Լամբերտը ջնջել է սոցցանցերում իր բոլոր էջերը, իսկ Daily Mail-ի հետ զրույցում հայտարարել, որ իրականում որեւէ իրավախախտում չի կատարել: