Էյֆելյան աշտարակը ամբողջ հուլիսի 11-ին փակ կլինի այցելությունների համար, հայտնում է Gazeta-ն:  

«Այսօր, Եվրո-2016-ի եզրափակչի հաջորդ օրը ես փակ կլինեմ այցելությունների համար: Շնորհակալություն ըմբռնման համար», — ասված է Էյֆելյան աշտարակի թվիթերյան պաշտոնական էջում:

Նախօրեին, Եվրո-2016-ի եզրափակչի օրը, առաջնության` Էյֆելյան աշտարակի ստորոտում տեղակայված խոշորագույն ֆան-գոտում անկարգություններ են սկսվել, որոնք կազմակերպել էին ֆուտբոլային երկրպագուները: 

Խաղի ընթացքում սկսված բախումները քաղաքի փողոցներում շարունակվել են նաեւ եզրափակիչ սուլոցից հետո: