Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը սոցցանցերում քննարկումների առիթ է տվել: Իր հրաժարականի եւ լիազորությունները Թերեզա Մեյին փոխանցելու ժամկետների մասին հայտարարելուց հետո Քեմերոնը հեռացել է՝ քթի տակ ինչ-որ մեղեդի երգելով: Բրիտանացի գործիչը մոռացել է միացված միկրոֆոնի մասին:
Հիմա լրագրողները սոցցանցերում քննարկում են, թե ինչ էր երգում Քեմերոնը: Ենթադրություն կա, որ նա ամերիկյան «Արեւմտյան թեւ» սերիալից մեղեդին էր երգում, ոմանք էլ կարծում են, որ դա Վինի Թուխի ոճով երգ էր:
David Cameron: "Thank you very much........................doo, doo, doo, doo. Right...Good." (The End) pic.twitter.com/Z1zHgSlkLf
— Daniel Sandford (@BBCDanielS) July 11, 2016



























