ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ ակտիվացնելով ռոումինգ ծառայությունը եւ արդեն Վրաստանում միանալով «Magticom» կամ «Geocell» ցանցերին, ընկերության բաժանորդները մինչեւ 2016թ. հոկտեմբերի 31-ը ինտերնետից կարող են օգտվել ընդամենը 25 դրամ/ՄԲ սակագնով:
Ելքային կարճ հաղորդագրությունների համար եւս սակագինը կազմում է 25 դրամ/SMS:
«Ներկայումս, համացանցի եւ առհասարակ՝ բջջային հեռախոսակապի միջոցով կապի մեջ մնալը չափազանց կարեւոր է, անկախ նրանից՝ աշխատավայրում ես, տանը, թե՝ արտերկրում՝ հանգստի նպատակով: Արձակուրդն անցկացնելու կամ գործնական նպատակներով Վրաստան մեկնող իր բաժանորդներին հաղորդակցման մատչելի հնարավորություն ընձեռելու համար՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը մինչեւ հոկտեմբերի 31-ը Վրաստանի «Magticom» եւ «Geocell» ցանցերում սահմանել է 25 դրամ սակագին` ինտերնետի 1 ՄԲ-ի համար: Ելքային կարճ հաղորդագրությունների համար եւս սակագինը կկազմի 25 դրամ»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:




























