Նիսում ահաբեկչական գործողության հետեւանքով առնվազն 10 երեխա է զոհվել: Այդ մասին հայտնում է Telegraph-ը: Պարբերականի տվյալներով, 84 զոհվածների թվում առնվազն 10 երեխա կա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նիսի միայն մի հիվանդանոց  54 երեխա են տեղափոխել, որոնք տուժել էին Ֆրանսիայի հարավում ողբերգության հետեւանքով: 

Պարբերականը նշում է, որ բեռնատարի վարորդը, որը խոյահարել է ամբոխին Նիսի կենտրոնում, սկսել է կրակել, երբ զինված ոստիկանները կանգնեցրել են նրան:  Իրավապահ մարմիններում պարբերականի աղբյուրները հայտնել են, որ վարորդը, որը Ֆրանսիայի եւ Թունիսի քաղաքացի է, ոստիկանության տեսադաշտում է հայտնվել բռնության եւ զենքի կիրառության պատճառով, բայց ահաբեկիչների հետ անմիջական կապեր չի ունեցել: Խուզարկության ընթացքում ատրճանակ, ինչպես նաեւ զենքի եւ նռնակների մեծաքանակ մուլյաժներ են հայտնաբերվել: 

Նշենք, որ երեկ` հուլիսի 14-ի երեկոյան Նիսի կենտրոնում ահաբեկչության հետեւանքով վերջին տվյալների համաձայն 84 մարդ է զոհվել, 18-ը կրիտիկական վիճակում է: Վարորդը բեռնատարով խոյահարել է ամբոխին Բաստիլի օրվա կապակցությամբ տոնական հրավառության ընթացքում: