ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի միջեւ բանակցությունները, որոնք մեկնարկել են Երեւանի ժամանակով ժամը 11։00-ին, սովորականի պես չեն ընթանում։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Այսօր մեր բանակցություններն անսովոր են։ Սովորաբար, երբ գալիս է Ջոն Քերրին, ամեն բան անսովոր է ընթանում, եւ այս անգամը բացառություն չէր»,– ասել է նա։

Զախարովան նաեւ նշել է, որ պատվիրակությունները լարված աշխատում են, եւ բանակցությունները ձգձգվում են անհայտ ժամանակով։