Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն իր Twitter-ում հաստատել է տեղեկությունն այն մասին, որ նախագահական ընտրություններում իր գործընկերը, իսկ հետագայում՝ փոխնախագահն է լինելու Ինդիանայի նահանգապետ Մայք Փենսը: Այս մասին գրում է Gazeta-ը:

«Ուրախությամբ հաղորդում եմ, որ նահանգապետ Մայք Փենսին ընտրել եմ փոխնախագահ եւ ընտրություններում իմ գործընկեր: Մամուլի ասուլիսը տեղի կունենա վաղը, ժամը 11:00-ին»,- գրել է միլիարդատերը:

Դեռեւս հուլիսի 14-ին լրատվամիջոցները, վկայակոչելով սեփական աղբյուրները, հաղորդել էին, որ Թրամփն ԱՄՆ փոխնախագահի պաշտոնում ընտրել է Ինդիանայի նահանգապետ Մայք Փենսին:

Իսկ ընտրություններում Թրամփի մրցակիցը՝ Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու եւ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, դեռեւս պաշտոնապես չի հայտարարել փոխնախագահի ընտրության մասին: