Միացյալ Նահանգների պատվիրակությունը՝ պետքարտուղար Ջոն Քերրիի գլխավորությամբ, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններում ընդմիջում է վերցրել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ռուսական ԱԳՆ աղբյուրին:
«8-ժամյա բանակցություններից հետո Ռուսաստանի ԱԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարն ընդմիջում են վերցրել»,- ասել է աղբյուրը:
Նա նաեւ նշել է, որ ռուսական պատվիրակությունը հույս ունի, որ ամերիկացի գործընկերների հետ հանդիպումը կշարունակվի արդեն հուլիսի 15-ին:





























