Մեծ Բրիտանիայի քաղաքացիների մեծ մասի կարծիքով՝ Եվրամիությունից դուրս գալուց հետո 10 տարվա ընթացքում Միացյալ Թագավորությունը կփլուզվի: Այս մասին գրում է Informing-ը:

Այսպես, հարցմանը մասնակցած բրիտանացիների 53%-ը չի հավատում երկրի ապագային, իսկ 72%-ը հույս ունի, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները կկարողանան համաձայնություն ձեռք բերել Brexit-ի հարցով: Սակայն հարցվածների 52% -ը վստահ չէ, որ պաշտոնյաները կարող են անել իրենց գործը:

Բրիտանացիների մեծ մասը հավատում է, որ Եվրամիության հետ կապերի խզումը թույլ կտա նվազեցնել միգրացիայի հոսքը, իսկ 47%-ը ենթադրում է, որ երկու տարի անց իրենց վրա կզգան տնտեսության վատթարացումը:

Միաժամանակ, անգլիացիները հույս ունեն պահպանել Եվրոպայի հետ առանց վիզայի ռեժիմը. սրանում վստահ է հարցվածների 66%-ը: Հարցումն անցկացվել է հուլիսի 7-10-ին, 1004 բրիտանացիների շրջանում: