ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «նողկալի» է կոչել մահմեդականներին ահաբեկչության հետ կապ ունենալու մեջ ստուգելու գաղափարը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Նիսում երեկվա ահաբեկչության ֆոնին մենք առաջարկներ ենք լսում այն մասին, որ Ամերիկայի բոլոր մահմեդականները պետք է համոզմունքների ստուգման թիրախում լինեն, իսկ ոմանց էլ հարկավոր է արտաքսել երկրից կամ բանտարկել: Նման առաջարկությունը նողկալի է»,- Վաշինգտոնում դիվանագիտական առաքելությունների ղեկավարների առջեւ ելույթում հայտարարել է Օբաման:
«Ահաբեկչության դեմ բոլորս ամերիկացի ենք»,- ընդգծել է նա:





























