Ռուսաստանում եւ բազմաթիվ այլ երկրներում արգելված «Իսլամական պետություն» եւ «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորումները պետք է ոչնչացվեն: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ե՛վ «Իսլամական պետություն»-ը, ե՛ւ «Ջեբհաթ ան-Նուսրա»-ն, ինչպես ասաց Ջոնը (Քերրին), ահաբեկչական խմբավորում են ճանաչվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից, եւ ոչնչացման ենթակա են»,- Մոսկվայում ԱՄՆ պետքարտուղարի հետ բանակցություններից հետո հայտարարել է Լավրովը: