Պակիստանցի մոդել Քանդիլ Բալոչին մահացած են գտել Փենջաբ նահանգի իր տանը: Աղջկան խեղդել է սեփական եղբայրը՝ Վասիմը, հայտնում է BBC News-ը: Ոստիկանությունը վստահ է, որ 26-ամյա աստղը պատվի զոհ է դարձել, քանի որ համացանցում տեղի չափանիշներով բաց ու համարձակ լուսանկարներ էր հրապարակում:
Աղջկա ծնողները պատմել են, որ Քանդիլն ու Վասիմը լուրջ վիճել էին հուլիսի 15-ի երեկոյան, իսկ աղջկա մարմինը գտել էին հուլիսի 16-ին: Հայրն ու մայրը ձերբակալվել են կատարվածի հանգամանքները պարզելու համար:
Վասիմը դիմել է փախուստի: Նրան փնտրում է ոստիկանությունը:
BBC News-ի տեղեկություններով՝ Բալոչը եւ նրա ընտանիքը սպառնալիքների պատճառով Կարաչիից տեղափոխվել էին Փենջաբ: Աղջիկն իրավապահների օգնությանն էի դիմել, սակայն նրանք մերժել էին. պակիստանցիներին վիրավորել էին նրա բաց հագուստներով լուսանկարները:
Աղջկան «պակիստանցի Քիմ Քարդաշյան» անունով էին կնքել 2014-ին, երբ նա համացանցում փքված շուրթերով տեսանյութ էր հրապարակել, որում դիմում էր իր լսարանին՝ «Դե, ի՞նչ կասեք իմ մասին»:





























