ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի Բեյքերսֆիլդ քաղաքում երեկույթի ժամանակ անհայտ անձինք հրաձգություն են սկսել, որի հետեւանքով տուժել է 14 մարդ, հայտնում է KTLV 5 հեռուստաալիքը՝ վկայակոչելոեվ ոստիկանությանը:

Երեկույթի մասնակիցները հավաքվել էին փողոցում, երբ այդ պահին անցնող մեքենայից կրակ էին բացել մարդկանց ուղղությամբ: Ենթադրաբար մեքենայում մի քանի մարդ է եղել:

Վիրավորները հոսպիտալացվել են: Երկու հոգու վիճակը գնահատվում է ծանր: