Ճապոնիայում առաջին՝ մերկերի համար նախատեսված ռեստորանը հասարակական լայն զանգվածների ճնշման տակ հանել է մուտքի սահմանափակումների մի մասը: Այսուհետ հաստատություն կարող են մտնել 20-120 տարեկան անձինք: Մոմի լույսի ներքո ընթրել կթույլատրեն  նաեւ ավելորդ քաշ ունեցողներին, հայտնում է «Ռոսբալտ»-ը:

«Ամրիտա» կոչվող հաստատությունը Տոկիոյում կբացվի 2016-ի օգոստոսին: Ի սկզբանե հաստատության տերերը տարիքային սահմանափակումներ էին սահմանել, ինչը բացասական արձագանք էր առաջ բերել պոտենցիալ հաճախորդների շրջանում:

Կանոններում նշված էր, որ աշխատակազմն իրավունք ունի մերժել հաճախորդի հասակի համար նախատեսված քաշի նորմայից 15 կգ ավելի կշռող մարդկանց: Մուտքն արգելված էր նաեւ 60 տարեկանից մեծ անձանց համար:

Սակայն ռեստորանի տերերը խոստովանել են, որ  կանոնները մեղմելու տասնյակ խնդրանքներ են ստացել: