Երեւանի Խորենացի փողոցում արդեն երրորդ օրն է՝ մեծ բազմություն է հավաքվում՝ իր աջակցությունը հայտնելու ՊՊԾ գունդը գրաված զինված խմբին։

Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, հավաքվածները քննարկում են, թե ինպես կարող են աջակցել զինված խմբին, մասնավորապես՝ սննդամթերք ուղարկելու հնարավորությունը։ Խորենացի եւ Քրիստափորի փողոցների խաչմերուկում հավաքվածները նաեւ մեկ րոպե լռությամբ հարգել են հուլիսի 17-ին զոհված գնդապետ Արթուր Վանոյանի հիշատակը։

Մեր թղթակցի փոխանցմամբ, իրավիճակը հանգիստ է Սարի թաղում, որտեղ երեկ երեկոյան բախումներ էին եղել տեղի բնակիչների եւ ոստիկանների միջեւ։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խումբը հուլիսի 17-ին բեռնատարով մտել է ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք եւ պատանդ վերցրել ոստիկանների: Հարձակման ժամանակ սպանվել է ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, կան վիրավորներ: